Okko-ն սկսում է թանգարանների և նկարիչների մասին ֆիլմերի անվճար ցուցադրություններ
Okko մուլտիմեդիա ծառայությունը սկսում է խոշոր թանգարանների և նշանավոր նկարիչների մասին ֆիլմերի անվճար ցուցադրություններ։ bfm.ru կայքը գրում է, որ նախագիծը կոչվում է «Թանգարանների բացում», որի շրջանակում ցուցադրվելու է արվեստի մասին 12 ֆիլմ 4K ֆորմատով։ Դրանք նկարահանվել են Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում, Մադրիդի Պրադո ազգային թանգարանում, Պետերբուրգի Էրմիտաժում, Սուրբ Պետրոսի տաճարայում և համաշխարհային այլ խոշոր թանգարաններում։
Առաջին ֆիլմի ցուցադրությունն այսօր է, այն հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգի մասին է։
Անվճար ցուցադությունները լինելու է երկուշաբթի օրերին։ Ֆիլմերը արտադրել է իտալական Nexo Digital ընկերությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա