Լոս Անջելեսի քաղաքապետ․ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին թվիթերում գրառում է արել, հայտարարելով, որ կանգնած են հայ համայնքի հետ՝ ընդդեմ բռնության։
«Մենք կանգնած ենք հայ համայնքի հետ՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին՝ հարված հասցնելու Հայաստանի քաղաքացիական ատոմակայանին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին: Երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության միակ ուղին են»,-գրել է Գարսեթին:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի պետական սահմանին՝ Տավուծում, հրետակոծելով նաև բնակավայրերը։
We stand with the Armenian community against violence. Azerbaijan must end its provocative and dangerous threats to strike Armenia’s civilian nuclear power plant, and must admit international monitors. Dialogue and diplomacy are the only paths to peace and safety for the region.
— MayorOfLA (@MayorOfLA) July 20, 2020