Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք
Հուլիսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6628 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5274 նմուշառման հետազոտություն, հուլիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1007 քաղաքացի, նրանցից 301-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 415 բնակիչ։
47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 31 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
- 21.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
- ՌԴ ՊՆ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին
- Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի պատվաստանյութն առաջացնում է կրկնակի իմունային պատասխան
- Թիվ 1 տուն-ինտերնատի ավելի քան 80 տարեցներն ու աշխատակիցները կորոնավիրուսից առողջացել են
- Իտալացի իմունոլոգը ներկայացրել է՝ ինչպիսին կլինի կորոնավիրուսի երկրորդ ալիքը
- Ուռուցքաբանական հիվանդությունից մահացածներին ներառո՞ւմ են կորոնավիրուսի վիճակագրության մեջ
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր կան
- 20.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 քաղաքացու մոտ
- 19.07.2020. Կորոնավիրուսով 14 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները