Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի պատվաստանյութն առաջացնում է կրկնակի իմունային պատասխան
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից, հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը:
Արդյունքները խոստումնալից են. այն ցույց է տվել արդյունավետության և անվտանգության նշաններ, առաջացնում է կրկնակի իմունային պատասխան՝ հակամարմինների ավելացում Covid-19-ի դեմ և T- լիմֆոցիտներ, որի խնդիրն է ոչնչացնել վիրուսից տուժած բջիջները: Այս մասին գրում է Euronews-ը։
Օքսֆորդի Էդվարդ Ջենների համալսարանի պրոֆեսոր Աուրիան Հիլն ասում է, որ այս պատվաստանյութի հիմնական հաջողությունը երկու իմունային համակարգերի խթանումն է, քանի որ բացի հակամարմինները չեզոքացնող քանակի ավելացումից, ինչպես և այլ պատվաստանյութերի դեպքում է, այն նաև ավելացնում է T- լիմֆոցիտների թիվը:
Մոտ հազար մարդ մասնակցել է կլինիկական փորձարկումների, որոնց ավելի քան 90% -ի մոտ զարգացել է չեզոքացնող հակամարմիններ: Օքսֆորդի համալսարանի փորձագետները կարծում են, որ պատվաստանյութը պատրաստ կլինի օգտագործման մինչև տարեվերջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան