Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Հուլիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության առանձնատանը Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբուլ Օղլու հետ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքէջում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կայունացման խնդիրները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան