Զանգել ու գումարի դիմաց առաջարկել են մեկնաբանություն տալ՝ Հայաստանը թիրախավորել է Ադրբեջանի նավթային օբյեկտները․ ռուս տնտեսագետ
Ռուս տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Свободная мысль» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխայիլ Դելյագինը տելեգրամի իր էջում գրել է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկը դիմել է իրեն՝ գումարի դիմաց մեկնաբանություն տալ այն մասին, որ Հայաստանը կոնֆլիկտ է սանձազերծել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով նավթային ուղիները։
«Ռուսական մեդիան, որոնց հետ ես արդեն մեկուկես տարի չեմ շփվել, զանգել ու առաջարկում է գումարի դիմաց, «որքան կասեք», մեկնաբանություն տալ այն մասին, որ Հայաստանը սանձազերծել է կոնֆլիկտ Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով նրա նավթային ուղիները։
Իմ քաղաքավարի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը, (քանի որ փետրվարին միանշանակ Ադրբեջանն էր սկսել, և թուրքական ականջները հաստատ հայկական գլխարկի տակից չեն երևում), և հակամարտության հատկապես ո՞ր գոտում է գտնվում Ադրբեջանի նավթային օբյեկտները, մոսկովյան թերթի տնտեսական բաժնի խմբագիրն ասում է․ «ուղղակի այսպիսին է Բաքվի տեսակետը»։
Եթե վաղը Բաքվի դիրքորոշումը հանկարծակի կկայանա նրանում, որ հայերի ցեղասպանությունն իրականացվել է ռուսների կողմից, մոսկովյան ԶԼՄ-ները ուրախությամբ փողի դիմաց այն պնդող մեկնաբանություններ կհավաքեն։
Ժամանակը չէ՞ լրատվադաշտը մաքրելու համար»,- գրել է Դելյագինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին