ՌԴ ՊՆ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին
Կորոնավիրուսային վարակի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը, որի ստեղծմանը մասնակցել են ռազմական մասնագետները և Գամալեյի անվան Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, պատրաստ է: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում:
«Մեր մասնագետների և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների վերջնական գնահատականներն արդեն արվել են: Դուրսգրման պահին առանց բացառության բոլոր կամավորները իմունիտետ են ստացել կորոնավիրուսից և լավ են զգացել: Այսպիսով, կորոնավիրուսային վարակի դեմ նոր պատվաստանյութը պատրաստ է»,- հայտնել է Ցալիկովը:
Հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ հունիսի 30-ին պատվաստանյութը գրանցելու համար փաստաթղթեր են ներկայացվել Առողջապահության նախարարություն: Հունիսին թույլտվությունները ստանալուց հետո, Գամալեյի և Պաշտպանության նախարարության «48 կենտրոնական հետազոտական ինստիտուտ դաշնային պետական բյուջետային հիմնարկի» հետ միասին մշակված հեղուկ և չորացված պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսվեցին: Հեղուկ պատվաստանյութը ստուգում է անցել ակադեմիկոս Ն.Բուրդենկոյի անվան հիմնական ռազմական կլինիկական հիվանդանոցում ՝ 43 կամավորների վրա: Նույն թվով կամավորի վրա է փորձարկվել չորացված պատվաստանյութը, բայց արդեն Ի.Մ.Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանում:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նախօրեին հայտնել են, որ Գամալեյի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ միասին ակադեմիկոս Ն.Ն. Բուրենկոյի անվան հիմնական ռազմական կլինիկական հիվանդանոցում կամավորների մասնակցությամբ անցկացված կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը հաջողությամբ է ավարտվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան