Դեպի այլ երկրներ կանոնավոր չվերթները կբացվեն, երբ վերանան սահմանափակումները․ Աննա Նաղդալյան
ԱԳՆ մամուլի խոսնակը «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, անդրադարձավ նաև տարբեր երկրների հետ սահմանների փակ լինելու խնդրին՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով։ Թե երբ կամ որ երկրները կբացեն սահմանները, խոսնակը նշեց, որ դա պայմանավորված է տվյալ երկրում ներդրված սահմանափակումների վերացման հետ։
Մյուս կողմից էլ սահամանափակումներ կան ՀՀ-ում ՝կապված մուտքի և ելքի հետ։
Քաղաքացիներին հատկապես հետաքրքրում էր դեպի Չինաստան և ՌԴ թռիչքների առկայությունը։
«Թռիչքների առկայության դեպքում քաղաքացիները կարող են գնալ Չինաստան, պարզապես պետք է ստուգել թռիչքները՝ զանգահարելով հյուպատոսություն և ճշտել այն,քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունունում իրավիճակն ամեն օր փոփոխվում է»,-ասաց Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Հայաստան կանոնենավոր չվերթների բացմանն, ապա ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ ՌԴ-ից Հայաստան կան կանոննավոր պարբերականությամբ իրականացվող չվերթներ։ Մինչդեռ հակառակ ուղղությունը․
«Դա պայմանավորված է այնտեղ ներդրված օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող սահմանափակումների հետ,հետևաբար դա կախված է այն բանից,թե երբ պետությունների կողմից կվերացվեն սահմանափակումները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին