Հայաստանը Թուրքիայի հետ՝ Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ, որևէ ձևաչափով չի համագործակցում․ Աննա Նաղդալյան
Հայաստանը արդյո՞ք պատրաստվում է համագործակցել հակաթուրքական ալյանսին, որը սկսել են Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը։Ազատություն ռ/կ-ի ֆեսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանելով օգտատերերի հարցերին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց․
«ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ ՀՀ անվտանգության համալիրության ապահովումը։ Այս առումով գնահատում և օգտագործում ենք բոլոր հարթակները, որոնք ուղղված են մեր անվտանգության համալիրության ապահովմանը»։
Մեկ այլ օգտատիրոջ հարցը վերաբերում էր Թուրքիայի հակահայկական հայտարարություններին և այս համատեքստում Թուրքիայի՝ Արցախյան հիմնախնդրի մասնակցությանը։ Ի պատասխան Աննա Նաղդալյանն ասաց․
«Հայաստանը Թուրքիայի հետ՝ Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ, որևէ ձևաչափով չի համագործակցում։ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահությունն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան