ԱՄՆ-ում հաստատվել է TikTok-ը պետական մարմինների համար արգելելու նախաձեռնությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հաստատել են փոփոխությունը, որն արգելելու է պետական պաշտոնյաներին օգտագործել TikTok հավելվածը: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, ասվում է ԱՄՆ Կոնգրեսի կայքում:
Համապատասխան նախաձեռնությունն ընդգրկվել է երկրի պաշտպանության հաջորդ բյուջեի նախագծում, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից:
Կոնգրեսի 336 անդամ կողմ է քվեարկել, իսկ 71-ը՝ դեմ:
Համաձայն փոփոխությունների՝ չինական TikTok հավելվածը կարող է «սպառնալիք առաջացնել» երկրի ազգային անվտանգության համար: Ըստ կոնգրեսականների, ծառայությունը կարող է տվյալներ հավաքել ամերիկյան քաղաքացիներից՝ ապագայում կիբերհարձակումներ իրականացնելու Միացյալ Նահանգների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Սեուլը տուգանում է TikTok-ին՝ երեխաների տվյալները հավաքելու և փոխանցելու համար
- ԱՄՆ-ն կարգելափակի «TikTok»-ը
- Հնդկաստանում արգելել են TikTok-ը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան