Գանձասար-Կապանի շարքերը համալրեցին ևս երկու ֆուտբոլիստներ
Պաշտոնական: Գանձասար-Կապանի շարքերը համալրեցին ևս երկու ֆուտբոլիստներ:Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար-Կապան» ֆեյսբուքյան էջից։
31 ամյա Հայկ Իշխանյանը, ով արդեն իսկ ունի բավականին մեծ փորձ կապանյան թիմի շարքերում, 1 տարվա պայմանագիր ստորագրեց Գանձասարի հետ: Մինչ այս փորձառու պաշտպանը հանդես էր գալիս Ալաշկերտում: Հիշեցնենք, որ Իշխանյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է:
Լոռի ֆուտբոլային ակումբից Գանձասար-Կապան տեղափոխվեց Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28 ամյա պորտուգալացին մինչ Լոռի տեղափոխվելը հանդես էր գալիս իսլանդական IBV ակումբի կազմում: Դիոգոն նույնպես մեկ տարվա պայմանագիր կնքեց Գանձասարի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները