ԿԳՍՄ-ն ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա՝ հին համակարգը վերականգնելու նպատակով. Ռուբեն Հայրապետյան
«Հունիսի 25-ին Տնտեսագիտական համալսարանի նոր ղեկվարին ԿԳՄՍ նախարարը նշանակել է դպրոցների մասին իրավական ակտին հղում կատարելով»,- ասուլիսում հայտնեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
Ըստ բանախոսի, ապօրինության մասին բարձրաձայնելուց հետո ԿԳՄՍ նախարարությունից պաշտոնապես պարզաբանել է, որ այն ընդամենն աշխատակցի անփութության հետևանք է:
Դրանից հետո Ռուբեն Հայրապետյանը բացատրել է, որ այն անձը, որին փոխանցվում է ռեկտորի պարտականությունները, չի համապատասխանում պաշտոնի չափանիշներին:
«Քանի որ ԿՀՄՍ նախարարությունը ցանկանում է չորով անցկացնել նախկին ռեկտորի ուսումնական գծով տեղակալին՝ հորինում է ավելի զավեշտալի իրավական ակտ»,-հայտնեց նախկին պրոռեկտորը և փաստեց, որ այս անգամ նշանակել են ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15 հոդվածի 6-րդ մասով, որը ռեկտորի գործուղում և արձակուրդ գնալու մասին է:
Հայրապետյանի խոսքով, իրեն ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից հեռացնելով ԿԳՄՍ-ն կասեցրել են հեղափոխական փոփոխությունները Տնտեսագիտական համալասրանում և ինքը պահանջելու է բարոյական վնաս, որի չափը կորոշի իր ուսանողների հետ միասին: Նա նաև տեղեկացրեց, որ դատարանի վճռով հաղթել է ատենախոսության անվավեր ճանաչելու ԲՈԿ որոշումը, որի հիմքով էլ իրեն հանել էին պաշտոնից:
Այդ գործընթացներից նախկին ռեկտորը հասկացել է, որ ԿԳՄՍ-ն առերևույթ դիտավորությամբ ապօրինությունների է գնում:
Ըստ Ռուբեն Հայրապետյանի, հեղափոխությունից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել կրթության և մարդկային կապիտալի ոլորտում ռեֆորմների համար, բայց կրթությա ոլորտի պատասխանատուները ոչ միայն քյալեր չեն արել այդ ուղղությամբ, այլև ԿԳՍՄ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա՝ հին համակարգը վերականգնելու նպատակով: Ասուլիսով բանախոսը ցանկանում է հասարակությանը և իշխանություններին տեղեկացնել և թույլ չտալ, որ կարևորագույն ռազմավարական ոլորտը զոհաբերվի նեղ անձնային կամ խմբային շահերի սպասարկմանը:
Հայտնելով, որ հուլիսի 17-ին անցկացված ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն ապօրինի է և շուտով նոր մրցույթ է լինելու, Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորը նշեց, որ ուսանողների մեծ ցանկության դեպքում միայն կմասնակցի այդ ընտրություններին: «Տնտեսական համալսարանի գործող ղեկավարն ապօրինի է, առերևույթ դիտավորությամբ ռեկտորի ընտրության մրցույթն անցկացվել է ապօրինի անդամներով նախարարության իմացությամբ»,- շեշտեց Ռուբեն Հայրապետյանը և հավելեց, որ նաև եղել է ուսանողների ռեկետ:
Նրա խոսքով հունիսի 16-ին նախարարությունը ինքիրավչությամբ կեղծ հայտարարություն է տարածել, ապօրինաբար կազմակերպել է ռեկտորի մրցույթ՝ առանց խորհրդի նիստ հրավիրելու և անդամներին ծանուցելու:
Ռուբեն Հայրապետյանը հարց բարձրացրեց, թե հուլիսի 17-ին ռեկտորի ընտրությունից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել ԿԳՍՄ փախնախարար Գրիշա Թամրազյանը ՀՀ արդարադատության նախարարության ԴՀԱԿ ծառայության շենքում, որից րոպեներ անց հանվել է ՀՊՏՀ ռեկտորի մրցույթ անցկացնելու ԴԱՀԿ արգելանքը և դրանից ժամեր անց փոխնախարարի մտերիմը՝ Դիանա Գալոյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում:
Հայրապետյանի խոսքով հովանավորչության մասին այդքան բարձրաձայնելուց հետո փոխնախարարն այցելումէ ԴՀԱԿ, իսկ ԲՈՒՀ-ի խորհրդի նախագահը մրցույթի արգելանքի հանելու մասին տեղեկանում է մրցույթից 5 րոպե առաջ:
«Բացառիորեն խորհրդի նախագահին բերման են ենթարկում և տեղեկացնում, որ արգելանքը հանվել է»,- հայտնեց Ռուբեն Հայրապետյանը և հետաքրքրվեց թե արդյո՞ք փոխնախարարի լիազորությունների մեջ է մտնում թուղթ տանե -բերելը, արգելանք հանելը, թե՞ այլ ազդեցություն է եղել:
Ըստ նրա, փոխնախարարն նման ակտիվություն է դրսևորում այն դեպքում, երբ շատ պասիվ է և նույնիսկ բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունման ժամանակ, ոլորտի պատասխանատու փոխնախարարի կողմից չի եղել որևէ մեկնաբանություն:
Հարակից հրապարակումներ`
- ԲՈԿ-ի նախագահի իրականացրած ոչ իրավաչափ գործընթացի վերաբերյալ գնահատականը կտան պատկան մարմինները. ՀՊՏՀ ռեկտոր
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի. Համլետ Թադևոսյան
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
- Գործող խորհրդի կազմի խնդիրները օրենքի հետ ակնհայտ են. ՀՊՏՀ խորհրդի անդամ
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան
- ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան