Հուլիսյան գործողությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ-ն 14 ԱԹՍ-է խոցել
ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն համալսարանի պետ գեներալ-մայոր Դանիել Բալայանը ՊՆ-ում կազմակերպված շրջայցի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ հուլիսյան գործողությունների ժամանակ ոչնչացվել է ադրբեջանական 14 միավոր անօդաչու թռչող սարք, որոնք ունեցել են ռազմավարական, հետախուզական և հարվածային նշանակություն:
ԱԹՍ-ները հիմնականում խոցվել են երրորդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում։
Ըստ նրա, ԱԹՍ-ները խոցվել են ՀՀ ԶՈւ սպառազինությունում առկա ՀՕՊ միջոցներով՝ սկսած զենիթային միջոցներից մինչև ժամանակակից հակաօդային միջոցները՝ կախված նրանից, թե թռչող սարքն ինչ հասանելիության տիրույթում է գտնվել: «Բոլոր խոցումները եղել էն ՀՀ ԶՈւ ՀՕՊ զինծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ»,- ասաց նա։
Դանիել Բալայանը հայտնեց, որ հետախուզական ԱԹՍ-ների իրանը պատրաստված է ադրբեջանական գործարաններում, իսկ էլեկտրոնիկան ամբողջովին Իսրայելի արտադրության է: Վերջինիս գործարանները համագործակցում են Ադրբեջանի ռազմական արդյունաբերության գործարանների հետ:
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը նկատեց, որ ԱԹՍ-ների մի մասը վերականգնվել է և օգտագործվում է ՀՀ ԶՈւ-ի կողմից:
Գեներալ-մայոր նաև հայտնեց, որ խոցված անօդաչու թռչող սարքերի վրա առկա են նոր տեխնոլոգիաներ, որոնք հայտնաբերվում են և բավականին լուրջ տեղեկատվության աղբյուր են, որը մեր զինված ուժերը ստանում և օգտագործում է:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական խոցված ԱԹՍ-ների մնացորդների ցուցադրություն
- Լուսանկար հայ-ադրբեջանական սահմանին խոցված ադրբեջանական ԱԹՍ-ից
- 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
- Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. ՊՆ
- ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել
- ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ. ՊՆ
- ՊՆ. Ուշ երեկոյան հայկական կողմը թշնամու երկու հարվածային ԱԹՍ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան