ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը պնդում է, որ ուսանողներին ռեկետի են ենթարկել
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, ասուլիսում հիմնավորելով, որ հոլիսի 17-ի ԲՈՒՀ-ի ռեկտորի ընտրություններն անօրինական են եղել, հայտնեց, որ համալսարանի խորհուրդն ապօրինի է եղել: Այդ պատճառով էլ ԴԱՀԿ-ն արգելանք էր դրել մրցույթի վրա, իսկ ԿԳՍՄ փոխնախարարի միջնորդությամբ ընտրություններից մի քանի ժամ առաջ այն հանվել էր:
Ըստ Հայրապետյանի, ԲՈՒՀ-ի կանոնադրությամբ խորհրդի կազմի 25%-ը պետք է ուսանող լինեն, իսկ գործող կազմից 4-ն այլևս ուսանող չեն, ավարտել են բակալավրը:
Ապօրինությունը վերացնելու փոխարեն, ըստ բանախոսի, հուլիսի 7-ին ՀՊՏՀ-ն ուսանողներին նամակ է ուղարկում, որում ասվում է, որ «անհրաժեշտ է» վարձը վճարել մինչև հուլիսի 10-ը, այսինքը՝ 3 օրվա նթացքում: Հայրապետյանի պնդմամբ, այդ եղանակով խնդիր էր դրաված խորհրդի կազմում ընդգրկված 4 ուսանողին արագ հրամանագրել:
«Դրա պատճառով մագիստրատուրայի բոլոր ուսանողներին ապօրինաբար պարտադրել են 3 օրվա ընթացքում մուծել վարձը, որպեսզի հնարավորություն ունենան 4 հոգու հրամանագրել որպես մագիստրատուրայի ուսանող»,- հայտարարեց նախկին ռեկտորը և տեղեկացրեց, որ գործող կարգի համաձայն ուսանողները իրավունք ունեն այն վճարել մինչև սեպտեմբերի 10-ը:
«Սա կոչվում է ռեկետ, հարգելի գործընկերներ»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը, և տեղեկացրեց, որ դրանից հետո ուսանողները կապվել են իր հետ, գրեթե լացելով խնդրել են որ մի բան անի, քանի որ չեն հացնում իրենց վարձը մուծել, վարկ և պարտքով գումար են վերցրել, որպեսզի կարողանան այդ պարտքը փակել և դուրս չմնալ մագիստրատուրայից:
Հայրապետյանը շեշտեց, որ խնդրի մասին իր բարձրաձայնումից հետո հուլիսի 9-ին ԲՈՒՀ-ը հայտնում է, որ պարտադիր չէ մուծելը, որ կարող են վճարել մինչև սեպտեմբերի 10-ը, բայց արդեն ուսանողների մեծ մասը պարտք էին վերցրել և վճարել այն:
Լրագրողներից մեկի հարցին, որ ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի օգտին տարածված հայտարարության տակ 1500 ուսանող և 350 աշխատակից է ստորագրել՝ Ռուբեն Հայրապետյանը նկատեց, որ 6 հազար ուսանողների 25 տոկոսը մեծ թիվ չէ, իսկ դասախոսների մի մասն էլ զանգել են իրեն և ասել, որ չեն միացել ստորագրահավաքին:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՍՄ-ն ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա՝ հին համակարգը վերականգնելու նպատակով. Ռուբեն Հայրապետյան
- ԲՈԿ-ի նախագահի իրականացրած ոչ իրավաչափ գործընթացի վերաբերյալ գնահատականը կտան պատկան մարմինները. ՀՊՏՀ ռեկտոր
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի. Համլետ Թադևոսյան
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
- Գործող խորհրդի կազմի խնդիրները օրենքի հետ ակնհայտ են. ՀՊՏՀ խորհրդի անդամ
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան