Շվեդիայում հայերի ակցիան ՀՀ դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Հայաստանի
Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության մոտ այսօր հավաքվել էին բազմաթիվ հայեր՝ ի աջակցություն Հայաստանի:
Թեև մի քանի օր է հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, սակայն աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքի ներկայացուցիչները շարունակում են ակցիաներ կազմակերպել:
Panorama.am-ի հետ զրույցում շվեդաբնակ Հայկ Հակոբյանն ասաց՝ հայերն իմացել են, որ ադրբեջանցիներն այսօր նախատեսում են Ստոկհոլմում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց անցկացնել, ինչպես նաև հնարավոր է գան դեպի Հայաստանի դեսպանատան մոտ։ Հայերը շատ արագ ինքնակազմակերպվել են և այսօր հավաքվել են ՀՀ դեսպանատան դիմաց։
Դեսպանատան մոտ մի քանի ժամ հնչել է հայրենասիրական երգ ու պար։
Ըստ Հայկ Հակոբյանի, որոշ ժամանակ հետո ադրբեջանցիներն իսկապես մի քանի մեքենաներով փորձել են մոտենալ դեսպանատանը, սակայն այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանները թույլ չեն տվել նրանց անցնել դեսպանատան դիմացի փողոցով, որից հետո հասկանալով, որ ոչինչ չեն կարող անել և տեսնելով այդքան մեծ թվով հայերի, անմիջապես հեռացել են։
Մանրամասները տեսանյությում։