Փաստ. Պատասխանատվությունն ամբողջովին բանակի վրա է, իսկ մեր բանակը լիարժեք կայացած է, ամուր ու հզոր
«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած երկրում չափազանց կարևոր է, որ բանակը կայացած, բացառապես պրոֆեսիոնալ մարմին լինի, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել իր գործառույթները և թշնամու ցանկացած ոտնձգության պարագայում պաշտպանի երկրի սահմանները: Եվ փառք Աստծո, որ հայկական բանակն այդպիսին է՝ անցած երեսուն տարիներին ամբողջապես կայացած՝ անկախ ներքաղաքական գործընթացներից: Փորձագետների համոզմամբ, պատմությունը ցույց է տալիս, որ հակառակ պարագայում մեծ է լինում քաղաքական իշխանությունների գայթակղությունը՝ սեփականաշնորհել, քաղաքականացնել, անձնավորել հաղթանակները:
Ավելին, որքան էլ ցավալի է, բանակի հետ որևէ աղերս չունեցող առանձին գործիչներ բանակի հաշվին երբեմն փորձում են քաղաքական կամ անձնական դիվիդենտներ հավաքել: Այնինչ, ոչ մի քաղաքական ուժ, ներառյալ և առաջին հերթին իշխանությունը, իրավունք չունի քաղաքական դիվիդենտներ փնտրել և առավել ևս քաղել բանակի արձանագրած փայլուն արդյունքներից։ Սակայն, ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, պետք է նշել, որ նրան հաջողվել է նման շահարկումներից, քարոզչությունից բանակը զերծ պահել, խուսափել հաջողությունը բացառապես «նոր Հայաստանի» իրողությունների կամ մեկ անձի հետ ասոցացնելու հավանական փորձերից կամ «ջանքերից»:
Պատասխանատվությունն ամբողջովին բանակի վրա է, իսկ մեր բանակը լիարժեք կայացած է, ամուր ու հզոր: Եվ նախարարի պահվածքը չափազանց կարևոր է, քանզի որևէ պարագայում բանակին, զինվորին ու գեներալին նեղացնել պարզապես չի կարելի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան