Քանյե Ուեսթն առաջարկել է Jay-Z-ին դառնալ փոխնախագահի թեկնածու
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթե, որն առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում, առաջարկել է իր գործընկեր Jay-Z-ին դառնալ փոխնախագահի թեկնածու։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը՝ հղում անելով TMZ-ին։
Ուեսթը հայտարարել է, որ հայտնի երգչուհի Բիյոնսեի ամուսինն իր «եղբայրն» է և նրանք «կապված են ողջ կյանքում»։
TMZ-ին նշում է, որ ավելի վաղ նա այդ պաշտոնում ցանկանում էր տեսնել քահանա Միշել Թիբդալին։ Նա, Ուեսթի խոսքով, համաձայնվել է զբաղեցնել այլ պաշտոնը, եթե Jay-Z-ին ընդունի իր առաջարկությունը։
Հուլիսի 15-ին Քանյե Ուեսթը գրանցվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Նրան աջակցում է SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը: Օրերս նա անցկացրել է իր առաջին հանդիպումն ընտրողների հետ, որին ներկա է եղել 200 մարդ։ Ուեսթը բավականին զգացմունքային ելույթ է ունեցել
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթն ընրողների հետ առաջին հանդիպմանը խոսել է իր՝ աբորտից փրկվելու մասին
- Քանյե Ուեսթը դիմել է ընտրական հանձնաժողով՝ նախագահական ընտրություններում գրանցվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները