«Նախարարն ասում է՝ ի շահ աշակերտների ենք անում, սա ի շահ աշակերտների՞ է»
Ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները Գնահատման և թեստավորման կենտրոնի մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո հավաքվել են Ազգային ժողովի մոտ:
«Բոլոր համակարգերը կաղում են»,- նշում են ծնողները:
«17,18, անգամ 18,75 միավորով երեխան դուրս է մնացել իրավաբանական ֆակուլտետից: Դա նորմա՞լ է: Ինչպե՞ս կարող է կրթության նախարարը պատասխանի, որ դա նորմալ է»,- ասում են ծնողները:
Ծնողների խոսքերով, երեխաները հոգեբանական ծանր ճնշումների մեջ են: Նրանք ասում են, որ իրենք տեղյակ չեն եղել փոփոխությոններից:
«15 միավորով չի անցել իմ քույրիկը, բայց 8-7 միավորով գնացել ու նստել են Բրյուսով: Անգլերենով երեխաների համար թափուր տեղեր գրեթե չկան»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Իմ երեխան նշել է ԵՊՀ առաջին հայտով, 9 հայտ ենք նշել, ոչ մի հայտով չի անցել: 16,50 միավոր է ստացել, ոչ մի հայտով չի անցել: Հանձնել է անգլերեն: Ասում են թափուր տեղի համար դիմեք: Թափուր տեղ գոյություն չունի»,- ասում է ակցիայի մասնակիցը:
Ծնողներն ասացին, որ իրենք արդարություն են ուզում:
«Նախարան ասում է՝ ի շահ աշակերտների ենք անում: Սա ի շահ աշակերտների՞ է: Պահանջում ենք՝ տեղեր ավելացնեն»,- ասաց դիմորդներից մեկը:
«Խոսակցություններ կան, որ գումարով ընդունվողներ էլ կան: Եթե այդպես է՝ ինչո՞ւ ենք նոր կառավարություն, Հայաստան ստեղծել»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Նրանք սպասում են մինչև իրենց կմոտենան պատգամավորները, որպեսզի նրանց փոխանցեն իրենց խնդիրներն ու առաջարկությունները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են փոխանցել, որ կմոտենան ակցիայի մասնակիցներին, թեև նրանք ցանկանում են հանդիպել երեք խմբակցության անդամների հետ:
«Խնդիր է, որն առաջացել է որոշակի հանգամանքների պատճառով, պետք է լուծում տրվի»,- ասում են ծնողները:
Հարակից հրապարակումներ`
- ԳԹԿ փոխտնօրեն. Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան