Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդների ծնողները ներկայացրեցին իրենց առաջարկությունը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հանդիպեց ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներին ու նրանց ծնողներին:
Ծնողները ներկայացրեցին իրենց խնդիրն ու առաջարկությունը.«Մեր բոլորի առաջարկությունն է՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարց բարձրացնի կառավարությունում, որպեսզի ավելացվեն տեղերը, ընդունելության քննության հանձնած դիմորդները բոլորը դառնան ընդունված: Դրանից կշահի պետությունը, քանի որ բարձր միավոր ստացած դիմորդներն ապագայում կդառնան պետության համար լավ մասնագետներ, նաև բուհը կշահի, քանի որ վճարովի են ընդունվելու: Առաջին կիսամյակի ավարտին թող կազմակերպեն քննություն, վատ առաջադիմություն ունեցողները թող դուրս մնան»:
Աննա Կոստանյանն ասաց, որ պետք է խոսել ոլորտի պատասխանատուների հետ:
«Նախարարության հիմնական պնդումն այս մասով այն է, որ բոլոր այն դիմորդները, ովքեր առաջին հայտով նշել են, հստակ, գիտակցաբար, կողմնորոշված են նշել, ցածր միավորի պարագայում իրենք պետք է համարվեն անցած: Լիարժեք ընդունում եմ տեսակետը, որ գիտելիքը չպետք է նսեմացնել, բարձր միավոր հավաքած դիմորդներն ակնհայտորեն ավելի շատ գիտելիքի են տիրապետում: Աբսուրդային իրավիճակն այստեղ է»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ կփորձեն կազմակերպել քննարկում ոլորտի պատասխանատուների հետ իրավիճակը հասկանալու համար: Ա. Կոստանյանի խոսքով, երեկ նախարարության աշխատակիցներից մեկի հետ է զրուցել, համենայնդեպս այդ պահին ասացին՝ պնդմամբ, որ հետ գործընթաց չի լինելու, բայց քանի որ քիչ չեն բարձր միավոր ստացած դիմորդները, կարծում է, ամեն դեպքում քննարկման թեմա պետք է դառնա:
Հարակից հրապարակումներ`
- «Նախարարն ասում է՝ ի շահ աշակերտների ենք անում, սա ի շահ աշակերտների՞ է»
- ԳԹԿ փոխտնօրեն. Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան