Դատավոր Դանիբեկյան. Մեժլումյանի և Ալումյանի միջնորդություներն այս փուլում լուծում ստանալ չեն կարող
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ դատավարության տվյալ փուլում ոչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի, ոչ էլ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի միջնորդությունները չեն կարող լուծում ստանալ։
«Դատարանը գտնում է, որ մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները դատարանում հետազոտվելուց հետո դատարանը կարող է անդրադարձ կատարել միջնորդությանը»,- հայտարարեց դատավորը՝ անդրադառալով Ալումյանի ներկայացրած միջնորդությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարան հրավիրել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։
Ինչ վերաբերում է Կարեն Մեժլումյանի միջնորդությանը, ապա դատավորը հիշեցրեց, որ ավելի վաղ հետաձգվել է պաշտպանական կողմի՝ գործը կարճելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ այդ միջնորդությունում ևս անդրադարձ է եղել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի որոշակիության հարցին։
«Դատավարության տվյալ փուլում Կարեն Մեժլումյանի միջնորդությունը ևս չի կարող լուծում ստանալ»,- ասաց նախագահող դատավորը։
Հիշեցնենք, որ Կարեն Մեժլումյանն միջնորդել է դատարան հրավիրել ԱԺ նախկին նախագահին, 2009-ին ստեղծված աշխատանքային խմբի անդամներին, որոնք մշակել են Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՄԵժլումյանն ասաց, նրանցից պետք է հարցնել այդ փոփոխությունների նպատակը։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանի փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել ԱԺ նախկին նախագահին ու պատգամավորների
- Հայկ Ալումյան. Էս տեսակի վերացական ու անորակ մեղադրանքով դատարանը քննություն չպետք է նշանակեր
- Պաշտպանները միջնորդեցին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների
- Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան