ԳԹԿ փոխտնօրեն. Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել
«Նախկինում միայն գերակա էր անվճար հայտը, մնացած դեպքերում, ըստ միավորների, երեխաներն ընդունվել են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրնի տնօրենի տեղակալ Կարո Նարսիբյանը:
Նա բացատրեց, որ եթե նախկինում, օրինակ, իրավաբանը դուրս էր մնում, հաջորդը, բնականաբար, միջազգային հարաբերություն էր գրում, գնում ու հանում էր միջազգային հարաբերության դիմորդին դուրս, միջազգային հարաբերության դիմորդը դուրս էր մնում, գնում արևելագետին էր հանում, արևելագետը՝ պատմաբանին, ու ստացվում էր, որ նա իր տեղում չէ, նա իր տեղում չէ, նա իր տեղում չէ:
«Դուք ուզում եք դառնալ միջազգային հարաբերությունների մասնագետ, մրցեք իրար հետ, տեղերը փակվեց, նոր եթե թափուր տեղ մնաց, նոր մնացած հայտերը կաշխատեն»,- ասաց Կ.Նարսիբյանը:
Նա նշեց, որ կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել, պայմանավորված չէ կորոնավիրոսով, մեկ առարկայով ընդունվելու հետ, այս մտադրությունը վաղուց է եղել, պարզապես կառավարությունը որոշեց այս տարի կատարել, այս փոփոխության մասին իրենք տեղեկացրել են:
ԳԹԿ փոխտնօրենն այս համակարգը արդար է համարում, աստիճանաբար դիմորդները կսովորեն այս մոտեցմանը: