21.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Նախորդ մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 273 նոր դեպք և 704 առողջացած։
Նախորդ մեկ օրում մահացել է 18 հիվանդ, ինչպես նշում են ԱՆ-ից, նրանցից վեցը այլ հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ Հայաստանում մահացել է կորոնավիրուոսով 877 հիվանդ, որից 215-ը՝ այլ հիվանդություններից։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած, 662-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 148180 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 20.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- 19.07.2020. Կորոնավիրուսով 14 հիվանդ է մահացել
- 18.07.2020. Կորոնավիրուոսով 15 հիվանդ է մահացել
- 17.07.2020. Կորոնավիրուոսով 23 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան