Աննա Կոստանյան. ԿԳՄՍ նախարարությունը կրթության ոլորտի մասով հստակ ռազմավարություն չունի
«Երեք խմբակցության պատգամավորների մտահոգությունն այն է, թե ինչպես կարող է ցածր միավորներով դիմորդն առավելություն ունենա բարձր միավորներ հավաքած դիմորդի նկատմամբ»,- ԱԺ-ում փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ խոսելով բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների բարձրացրած խնդրի մասին:
Հիշեցնենք, որ բարձր միավոր հավաքած, բայց բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն երեկվանից ակցիաներ են անում՝ բարձրաձայնելով իրեն խնդիրն ու ներկայացնելով առաջարկ: Խնդիրն այն է, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել, մյուս հայտերով նույնպես չեն ընդունվել կամ ընդունվել են, օրինակ, 10 –րդ հայտով նշված բաժնում, որը, իրենց խոսքով, ուղղակի լրացրել էին՝ մտածելով որ պարտադիր է:
Աննա Կոստանյանն իր խոսքում ասաց. «Ակնհայտ է՝ գիտելիքը ստորադասվում է շատ թույլ հիմնավորմամբ, թե առաջին հայտով դիմողներն իրենց մասնագիտության ընտրության հարցում շատ հստակ որոշում են կայացրել: Չեմ կարծում, թե 16-17 տարեկան երեխան այնքան հստակ կողմնորոշում ու դիրքորոշում ունենա իր մասնագիտության ընտրության հարցում, որ կարողանա առաջնահերթություններ դնել: Այս պարագայում պետք է հաշվի առնել, որ մենք գնահատում են գիտելիքը ու չպետք է ստորադասել գիտելիքը»:
Նա նշեց, որ որևէ որոշում չի ընդունվել քննարկման ժամանակ, քանի որ որոշում կարող էին կայացնել, եթե ներկա լինին որոշում իրականացնող մարմինները՝ ԿԳՄՍ նախարարը, փոխնախարարը, մինչդեռ ներկա էր վարչության պետ:
Ա.Կոստանյանն ասաց, որ իրենք ակնկալում էին քննարկմանը լսել լուծման տարբերակ կամ կներկայացվեր փաթեթ: Նա նշեց, որ այս պարագայում պարգամավորներն են ներկայացրել առաջարկություն, որը հիմնված էր դիմորդների ծնողների առաջարկի վրա:
Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ դուրս մնացած 700 ու ավելի դիմորդներից 500 և ավելին երկրորդ մասնագիտության համար են դիմել, հարցը 200 և ավելի դիմորդների մասին է:
«Այս խնդիրներն առաջացել են, քանի որ այս նախարարությունը կրթության ոլորտի մասով հստակ ռազմավարություն չունի, այս խնդիրները սպասելի էին»,- ասաց Աննա Կոստանյանը:
Նշենք, որ այժմ ծնողներն ու դիմորդները ԿԳՄՍ նախարարության դիմաց են: Նախարարության ներկայացուցչն ասաց, որ իրենք պատրաստ են ընդունել նրանց:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը հանդիպեց բողոքող դիմորդներին ու նրանց ծնողներին
- Որ այսպիսի նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք. դիմորդներն ու ծնողները՝ ԱԺ դիմաց
- ՄԻՊ-ը բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդների ծնողները ներկայացրեցին իրենց առաջարկությունը
- ԳԹԿ փոխտնօրեն. Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին