Հայկական նոր դիրքերը գտնվում են պետական սահմանից 340 մետր դեպի ներս. Աստվածատուր Պետրոսյան
«Տավուշի մարզն ունի 32 սահմանապահ գյուղ և 300 կմ սահման Ադրբեջանի հետ»,- մամուլի ասուլիսում հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և շեշտեց, որ Հայաստանի ԶՈւ-ի զբաղեցրած նոր դիրքերը կարևոր նշանակություն ունեն այդ գյուղերի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
Նա տեղեկացրեց, որ հուլիսի 11-ին երբ աշխատանքային այց էր կատարել Տավուշի սահմանամերձ գյուղեր, ադրբեջանական ուժերն իր ծառայողական մեքենայի վրա էլ էին կրակել:
Գեներալ-մայորը հայտնեց, որ նոր զբաղեցրած դիրքերը ոչ միայն Ադրբեջանի տարածքում չեն, այլև պետական սահմանից 340-500 մետր դեպի մեր տարածքներում են գտնվում:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը նախապատրաստել էր դիվերսիա և հուլիսի 12-ին հայտնի մեքենայում եղել են բացառապես սպայակազմ, որից երկուսը՝ հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչներ: Ադրբեջանցիները մտել են տեղի հայկական զինվորական ստորաբաժանման պաշտպանության տակ գտնվող չեզոք գոտի և բացահայտվելով և տեսնելով, որ չի հաջողվում գաղտնի գործողություններ անել՝ հայկական դիրքերի վրա հրետանային ուժերի աջակցությամբ և տանկերով հարձակման են անցել:
Աստվածատուր Պետրոսյանը նկատեց, որ ներկայիս Թովուզի շրջանը ժամանակին 90 տոկոսով եղել է հայկական բնակավայր և «Թովուզ» նշանակում է «Տավուշ»: Գեներալի խոսքով, այնտեղ եղել է 25 հազար բնակչությամբ հայկական բերդ-ամրոց, որը մեր նոր զբաղեցրած դիրքից ուղիղ գծով 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:
Խոսելով Տավուշի բնակչության քաղաքացիական պաշտպանության խնդիրներին՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ 2015 թվականին ընդունված «Տավուշի սահմանամերձ գյուղերի զարգացման մասին» օրենքի շրջանակներում իրականացվում են ուղղահայաց ճանապարհների կառուցման աշխատանքներ, որոնք կապահովեն գյուղերի կենսունակությունը, հայ-ադրբեջանական սահմանին գտնվող ջրի և ջրաղբյուրների մոտ ստեղծվել են 21 հենակետ, որոնք քաղպաշտպանության շրջանակներում պետք է պաշտպանեն այդ հատվածը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին
- «Անվախ» դիրքի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է հերթական հարձակումը և կորուստներով հետ է շպրտվել. ՊՆ
- Հուլիսյան գործողությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ-ն 14 ԱԹՍ-է խոցել
- Ադրբեջանական խոցված ԱԹՍ-ների մնացորդների ցուցադրություն
- 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
- ԱՄՆ-ն խնդիրներ կունենա՝ մեր տանկերին խոչընդոտելու պատճառով. Ռոհանի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան