Արարատ Միրզոյանը ստորագրել է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը չի ստորագրելու։ Նա չէր հստակեցրել դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ:
Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում, կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով:
Եթե դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։ Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը:
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանը Արմեն Սարգսյանին հարցրել է Միրզոյանի հետ քննարկումների մասին
- «Մեկ Հայաստան». Արմեն Սարգսյանն անվերականգնելի վնաս է հասցրել ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան