Բերդավանի դպրոցի ոսկե մեդալակիրը 18.75 միավորով որևէ բուհ չի ընդունվել
Միասնակահն քննություններում դրական ու նաև բավականին բարձր միավորներ ստացած, բայց որևէ բուհ չընդունված դիմորդների խնդրին անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա իր գրառմամբ դիմել է սահմանամերձ Բերդավանի դպրոցի միակ ոսկե մեդալակիր Նելլի Ազատյանին, ով 18.75 միավորով որևէ ֆակուլտետ չի ընդունվել.
«Օրենքով ամրագրված անարդարություն
Նելլի, չմտածես, դու սովորելու ես
Երկու օր չեն դադարում բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների և նրանց ծնողների բողոքի ցույցերը։ Նախարարությունն անդրդվելի է՝ ամեն ինչ արվել է օրենքի տառին, կետին ու դուխին համապատասխան։ Դիմորդները, ըստ նախարարության, պարտավոր էին ծանոթանալ ընդունելության քննությունների կարգում արված փոփոխությանը, ըստ որի՝ գերակա է առաջին հայտը։
Ու բնավ կապ չունի, որ սահմանամերձ Բերդավանի դպրոցի միակ ոսկե մեդալակիր Նելլի Ազատյանը ստացել է 18.75 միավոր և դուրս է մնացել իրավագիտության ֆակուլտետից։
Իսկ Նելլիի 14 հոգանոց դասարանում բոլորը, բացի իրենից, անգամ 8.5 ստացողները, ընդունվել են բուհ։
Ու բնավ կապ չունի, որ երկու օր ցույց անող Նելլիի նման բազմաթիվ շնորհալի երեխաներ, որ բարձր միավորներ էին հավաքել, բուհից մնացել են դուրս, իսկ 8.5 ստացողը, ում բախտը բերել էր առաջին հայտի ճիշտ նշանակետին խփելով, նրանք կդառնան բժշիկ ու իրավաբան։ Չնայած, մեծ կասկածներ ունեմ, որ կդառնան։
Էս հարցը պիտի լուծվի, ու էս հարցը չի կարող էսպես մնալ։ Նելլի Ազատյան ու բարձր միավորներ ստացած դիմորդներ, դուք պիտի սովորեք ու մենք բոլորս, էն որ խոսում ենք, թե գիտելիքը ամենամեծ ուժն է, ամեն ինչ պիտի անենք, որ դուք շարունակեք ձեր կրթությունը։
Ի վերջո, սոցիալական լարվածության այս ֆոնին, երբ բուհերն ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ այդ երեխաները պատրաստ են վճարել սովորելու համար, ի՞նչ իմաստ ունի գնալ արհեստական առճակատման և այս երեխաներին «կոտրելու» ճանապարհով։
Ես երբևէ մեծ հույսեր չեմ կապել այս նախարարության հետ, բայց հիմա դիմում եմ իրենց՝ վերանայե՛ք ձեր որոշումը, արդարությունը շատ ավելի բարձր է, քան տվյալ պահի օրենքի կամ կարգադրության կետն ու տառը, որը միշտ հնարավոր է շտկել։
Ու որոշում վերանայելը, հավատացե՛ք, թքածը լիզել չի, այլ արժանապատիվ քայլ։
Մինչդեռ, բարձր միավորներ ստացած այս երեխաների հուսալքությունն ու վիրավորանքը ոչ մի բանով ու երբեք այլևս շտկել չի լինելու։
Նելլի՛, դու ու քո ընկերները հաստատ սովորելու եք, որովհետև դու՛, Նելլի, քո հայրենի Բերդավանի պարբերական ռմբակոծության տակ գիրք ես կարդացել, սովորել ես, ու հիմա մեր բոլորի արժանապատվության հարցը պիտի լինի քո և մյուս երեխաների այս շատ պարզ հարցի ճիշտ լուծումը գտնելը»։
Հարակից հրապարակումներ`
- Որ այսպիսի նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք. դիմորդներն ու ծնողները՝ ԱԺ դիմաց
- ՄԻՊ-ը բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդների ծնողները ներկայացրեցին իրենց առաջարկությունը
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան