Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել է շուրջ 192,000,000 ՀՀ դրամի նվիրաբերություն։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացնում է 17․07․2020-22.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 11։30-ի դրությամբ․
• Շուրջ 192,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 27 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը
• Ավելի քան 2500 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 59%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 17%-ը
• Շուրջ 48 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից
Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը՝ ըստ երկրների