Քաղաքական 09:21 22/07/2020 Հայաստան

Է. Վարդանյան.Չի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իրհոդվածում գրում է.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիբեկյանը երեկ որոշեց չքննել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վկայի կարգավիճակով դատարան հրավիրել Սահմանադրական Դատարանի դատավորներին, որոշելով հարցին անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանը քննելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ հարցը՝ առանց ՍԴ դատավորներին լսելու։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ճնշում է գործադրվել ՍԴ անդամների վրա, իսկ ՍԴ անդամները նույնիսկ դատակոչված չեն։

Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ հնարավոր ճնշումների դրվագը կարևոր է դառնում հատկապես ՍԴ շուրջ ընթացող այսօրվա զարգացումների ֆոնին, որովհետև ոչ հեռավոր ապագայում դատարանը քննելու է ՍԴ նկատմամբ այսօրվա ճնշումները, որի արդյունքում Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ-ի կողմից որոշումներ ընդունելու կարողությունը կախվածության մեջ հայտնվեց քաղաքական իշխանությունից, այս պահի քաղաքական ընկալումներից և նպատակահարմարությունից։

Այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, առանձին մարմիններ ՍԴ-ի հանդեպ կիրառեցին ներգործության բացահայտ միջոցներ։ Ինչպե՞ս կարելի է կոչել մեկ երեկոյի ընթացքում Սահմանադրական Դատարանի վերաբերյալ վարչապետի՝ իրար հետևող գրառումները, երբ ժամը 00։01 ազդարարում է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցումը, շնորհավորում է ՍԴ նախագահի պաշտոնակատարին։ ԱԺ նախագահը ընդունում է նույն դատավորին, դարձյալ շնորհավորում որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար և ամենակարևորը, որպես դարի իրադարձություն, տարածում լրատվամիջոցներում։

Իսկ այս ամենի կուլմինացիան Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն է ՍԴ-ին՝ հետաձգել 2020թ. հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

ՍԴ նախկին դատավոր Վ. Պողոսյանը իրավացիորեն փաստում է, որ ԱԺ-ն Սահմանադրական Դատարանին կարող է դիմել միայն Սահմանադրությամբ որոշված հարցերի շրջանակներում: Մյուս բոլոր դեպքերում ցանկացած դիմում, խնդրանք, անգամ՝ հեռախոսազանգ կարող է դիտվել որպես ճնշում դատարանի նկատմամբ:

Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. որտե՞ղ է ՀՔԾ պետը, ինչո՞ւ է ուշանում նրա կողմից Սահմանադրական Դատարանի հանդեպ ճնշումներին պատշաճ արձագանքը։
Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի ջանասիրությամբ էր Հ1-ը 2018թ. օգոստոսի 3-ին մի ամբողջ օր «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը անոնս անում, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետ-ը և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է, համաձայն որի ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշում էր տեղի ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից։

Այնուհետև պարզվեց, որ հիշատակվող դատավորը հրապարակավ հերքել էր լուրը: Բայց անգամ դա չխանգարեց, որ ենթադրյալ ճնշման վերաբերյալ վիկիլիքսյան հրապարակումը հայտնվի մեղադրանքի հիմքում։ Այսօր ամենը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ՝ վարչապետի, ԱԺ և ոստիկանության մակարդակով, լուսաբանվում է բոլոր լրատվամիջոցներով, ՍԴ դատավորները ոչ միայն չեն հերքում, այլև աղաղակում են իրենց իրավունքների խախտման և սահմանադրական դրույթների կոպտագույն ոտնահարման մասին, սակայն այս ամենը ՀՔԾ կողմից տոտալ անտարբերության է արժանանում։

Չի կարող մի դեպքում Սահմանադրական դատարանի հանդեպ ճնշումների վերաբերյալ՝ ոչնչով չապացուցվող ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ նման աղաղակող խախտումներն ընդհանրապես որևէ կերպ չդիտարկվեն։ Եվ եթե այսօր այս հարցում միատեսակ մոտեցում չդրսևորվեց, վաղն արդեն հաջորդ ՀՔԾ պետը ՍԴ հանդեպ այսօրվա ճնշումներին, կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտնահարմանը, իշխանության յուրացմանը պարտավոր կլինի իրավական գնահատական տալ։ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող առնվազն իրավական քննության առարկա չդառնալ։

Հ.Գ. Վաղն իրավական քննության առարկա է դառնալու նաև արտակարգ դրության ընթացքում համավարակի դեմ պայքարի ձախողումը, և արտակարգ դրությամբ արդարացվող ոչ իրավաչափ գործողությունները։ Այսօր ոստիկանները դիմակ չկրելու և ոստիկանի պահանջները չկատարելու համար ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին երկու աղջկա։

Ձեռնաշղթաներով աղջիկներին ոստիկանները խրոխտ ու հպարտ ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք։ Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։ Այդ մեթոդներով համավարակի դեմ չեն պայքարում։ Ուզում եք ցույց տալ, որ իսկապես պայքարում եք վարակի դեմ, քննության առարկա դարձրեք պայքարը ձախողած պաշտոնյաների գործողություններն ու անգործությունը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}