Առողջություն 13:26 22/07/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Ամենօրյա 15-17-20 մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Էլինար Վարդանյանն իր հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում գրանցված մահվան դեպքերին։

Նա գրում է.

«Ադրբեջանական ագրեսիան մի պահ համաճարակը երկրորդ պլան մղեց։ Բայց  այն շարունակում է ընթանալ իր ողբերգական հունով. երեկ՝ 18  մահ, նախորդ  օրը՝ 13,  դրանից առաջ՝ 14, 15, 21 մահ՝ ամեն օր։ Մենք սովորեցինք մահվան վիճակագրությանը։
Իշխանության տարբեր օղակների աններելի սխալների արդյունքում համաճարակի դեմ պայքարը Հայաստանում տապալվեց։ Մայիսի կեսերից այն վերահսկողությունից դուրս էր։ Նոր հիվանդների և մահերի թիվը կանգ չի առնում, իսկ մարդիկ, ովքեր կրում են ուղիղ պատասխանատվություն՝ ողբերգության և մարդկային կյանքերի համար, շարունակում են պաշտոնավարել։
Իհարկե, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարը։

Բոլոր այն երկրներում, որտեղ տապալվել է համավարակի դեմ պայքարը, հասարակությունները սկսել են բացատրություններ պահանջել։ Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Սերբիա և այլն։ Այս երկրներից մի քանիսում բողոքներն արդեն իրավական գործընթացի են բերել, անց են կացվում հետաքննություններ, մյուսներում, այդ թվում՝ Հայաստանում, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը։ Գլխավոր հարցը, որ բարձրացնում են մարդիկ՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։

Իրավական գործընթացները համաշխարհային տրենդ են դառնում՝ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների ոչ պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։

Եվ թեև վարչապետը և Լոմբարդիայի իշխանությունները փորձում են հասարակության առջև արդարանալ իրենց գործողություններին այլընտրանքի բացակայությամբ, կորոնավիրուսից մահացածների հարազատները զանգվածաբար հայցեր  են ներկայացնում Բերգամոյի դատախազություն։ Հայցերն ուղղված են Իտալիայի կառավարության և տարածքային իշխանությունների դեմ՝ համավարակի ժամանակ ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու և անփութության համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահերի։

Սա պաշտոնական բողոքների արդեն երկրորդ փուլն է, նախորդ ամիս դատախազություն մուտք է արվել նման 50 բողոք։ Եվ սա դեռ սկիզբն է։ Բողոքներում բարձրացվում են հարցեր՝ համավարակի դեմ պայքարը ուշ սկսելու, պարտադիր մեկուսացման պահանջն ուշ կիրառելու վերաբերյալ։

Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ իտալացիների բարձրացրած հարցերից շատերը, այս ամիսների ընթացքում տվել է նաև մեր հասարակությունը.

• Ինչո՞ւ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուշ սկսվեց։ Արդյո՞ք դեռևս հունվարի 31-ին ստեղծված համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը չի ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել է այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում  էր իր հանրահավաքները։

• Ինչո՞ւ  հանձնաժողովը կորցրեց թանկ ժամանակը՝ պետական համակարգերը վարակին լրջորեն նախապատրաստելու համար։ Ինչո՞ւ հանձնաժողովը չխանգարեց վարչապետի սահմանադրական հանրաքվեի միտինգներին։

• Անհասկանալի է, թե ինչու Իրանի հետ սահմանը փակելուց հետո, երբ այնտեղ 43 դեպք էր հայտնի, չդադարեցվեց Իտալիայի հետ հաղորդակցությունը, երբ այնտեղ արդեն 10000-ից ավել դեպք կար։

• Ինչո՞ւ իշխանություններն առանց նախապատրաստական աշխատանքների և հետագա ռազմավարության մշակման մայիսի 4-ից գնացին սահմանափակումների թուլացման։ 

• Ինչո՞ւ չլուծվեց  բավարար թեստավորումների հարցը և տապալվեց հիվանդների հայտնաբերման և կապերի, շփման շրջանակի վերահսկման գործը։

Այս և բազմաթիվ այլ հարցեր մի օր քննարկման առարկա են դառնալու։ Տրամաբանությունը նույնն է. հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Ինչո՞ւ էր իշխանությունն իրեն դրսևորում զուտ որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Հասարակությունը պատասխաններ է պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների տեսքով կամ դատաիրավական հարթության մեջ։

Երևանը աշխարհի այն եզակի մայրաքաղաքներից է, որտեղ չի կազմակերպվել հակահամաճարակային աշխատանք. քաղաքը չի ախտահանվել, շենքերի մուտքերը, վերելակները պարբերաբար չեն ախտահանվել, իսկ առողջապահության նախարարը վարակի անվերահսկելի տարածման և ամենօրյա մահերի պայմաններում զբաղված էր քաղաքական ընդդիմադիրների դեմ ֆեյսբուքյան գրառումներով։ Թույլ տրված բազմաթիվ սխալներն արժեցել են մեր հայրենակիցների կյանքը և առողջությունը։ Ամենօրյա 15-17-20  մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ։

Սա չի կարող մնալ անպատասխան՝ ճիշտ այնպես, ինչպես պարետ Ավինյանի մշտական ֆիզիկական և հոգևոր բացակայությունը՝ ամեն ինչից և ամենուր։

Եվ կարծում եմ պետք է դադարեցնել մահվան անդեմ թվեր հրապարակելը։ Պետք է գտնել ձևը այդ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}