Իսրայելում բողոքի ցույցեր են․ պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
Հազարավոր իսրայելցիներ բողոքի են դուրս եկել Երուսաղեմում, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն վարչապետ Բենյամին Նեթանյահուից։ Ցուցարարներն անցել են կառավարական ռեզիդենցիայից դեպի Քնեսեթի շենք։ Շատերը դիմակներով էին, բաց ոչ բոլորը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Ցուցարարները քննադատում են կորոնավիրուսի դեմ կառավարության քայլերը, և նաև այն, որ վարչապետի դեմ դատական պրոցեսն ուղղակի սառեցվել է։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարական։
Հիշեցնենք, որ գարնանը երրորդ փորձից հետո Նեթանյահուին հաջողվեց կառավարություն ձևավորել իր ընդդիմադիր Բեննի Գանցի հետ միասին՝ պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը վարչապետ է լինելու 2.5 տարի։ Միևնույն ժամանակ Նեթանյահուի դեմ ընթանում է կոռուպցիոն մեղադրանով դատական պրոցես, սակայն մի քանի անգամ արդեն հետաձգվում է պանդեմիայի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները