ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. Իշխանություններից պահանջվում է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա նաև ֆիզիոթերապիա
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մանրամասնել է հրապարակել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ կայացարած որոշումից։
«Ս.թ. հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 54684/19 գործով որոշել է Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա կիրառել միջանկյալ միջոց:
Մասնավորապես, ըստ կիրառված միջանկյալ միջոցի՝ ՀՀ կառավարությունը պետք է ապահովի, որ դիմումատու Գագիկ Խաչատրյանը ստանա իր առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն Հայաստանում, ներառյալ անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժման միջոցով:
Դիմումատուին պետք է հնարավորություն տրվի կազմակերպել իր բուժզննումն ու բուժումը իր նախընտրած բժիշկ մասնագետների կողմից, ներառյալ օտարերկրյա մասնագետների կողմից՝ իր ծախսերի հաշվին, Հայաստանում։ ՀՀ իշխանություններից պահանջվում է նաև ապահովել, որպեսզի դիմումատուն ստանա ֆիզիոթերապիա՝ ըստ նշանակման»,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
- Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
- Փաստաբան. Գագիկ Խաչատրյանն անհապաղ պետք է ազատ արձակվի
- Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա