ՊՆ խոսնակ. Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:
Կրակոցներ եղել են՝
Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։
Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ երկու անգամ:
Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝, մեկ անգամ:
Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ընդհանուր` 3 անգամ:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին
- «Անվախ» դիրքի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է հերթական հարձակումը և կորուստներով հետ է շպրտվել. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան