Քաղաքական 09:14 22/07/2020 Տարածաշրջան

Սասունյան. Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը (մաս 2)

Անցյալ շաբաթ ես գրառել էի ծավալուն տեսանյութի առաջին մասը, որում երկու թուրք մտավորականները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին Թուրքիայի Հանրապետության կողմից: Քննարկումը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի միջև զրույցը թուրքերեն է ՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ»: Ծրագրի վերնագիրն է՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։ Թուրքական քննարկումը թարգմանել և ենթագրերով ապահովել է դոկտոր Օհաննես Քիլիչդաղին։

Այդին Չուբուքչու. «Իհարկե, դա [Ցեղասպանությունը] չի սկսվել 1915 թվականին: Նախ և առաջ, օսմանցիները ունեին անարդար կարգուկանոն՝ ազգերի և հավատքների վրա հիմնված։ Կար գերիշխող ազգ և մի քանի ուրիշներ, որոնց վրա գերիշխում էին: Գերիշխող ժողովուրդը [միլեթ], որն ավելի հին ժամանակներում մատնանշում էր կրոնական խմբերը, քան էթնիկ պատկանելությունը, մահմեդականներն էին: Այսպիսով, գերիշխող ժողովուրդը սուննի մահմեդականներն էին: Մնացած բոլորը, առաջին հերթին հայ և հույն ժողովուրդները, որոնց վրա գերիշխում էին։ Սա էր պետության լեզուն։ Դա ինչ-որ բան չէ, որ այսօր հնարում ենք՝ օսմանցիներին ամբաստանելու համար։

Սա այն նկարագրությունն է, որն օգտագործվել է ժամանակին պաշտոնական գրականության մեջ: Ավելին, գոյություն ուներ հստակ տերմին, որն օգտագործվում էր միայն հայերի համար՝ հավատարիմ ազգ (միլեթի սադիկա): Այսպիսով, հայերը, որոնք արտոնություն ունեին այլ գերիշխվող ժողովուրդների շրջանում, շատ հավատարիմ էին ինքնիշխան համակարգին:

Նրանք անզեն էին, ապահովում էին պետության համար բոլոր ծառայությունները և այլն: Նրանք այդպիսի համբավ ունեին: Փաստորեն, սա մի տհաճ իրավիճակ է ազգի համար: Ոչ մի ժողովուրդ չպետք է հավատարիմ լինի. ենթակա կամ գերիշխող մեկ ուրիշի նկատմամբ: Մեզ համար արդարությունը պետք է հիմնվի հավասարության վրա, լինի դա երեկ, թե այսօր: Հավասար քաղաքացիություն, հավասար ազգեր, մարդկանց եղբայրություն… Կար մի այլ չափանիշ․ օսմանյան չափանիշ:

Օսմանյանի նման պետությունները ունեն նման հատկանիշներ: Նրանք զավթում են այլոց երկիրը, երբ ուժեղ են։ Երբ գրավված ժողովուրդը արթնացավ, իսկ օսմանյան պետությունը թուլացավ՝ նրանք սկսեցին անկախություն պահանջել: Իսկապես, Թուրքիայում յուրաքանչյուր թուրք պետք է գնահատի դա: Թուրքիան հիմնվել է անկախության համար մղվող պայքարում: Այնպես որ, անկախություն պահանջելը օրինական իրավունք է յուրաքանչյուր ազգի համար՝ հույն, բուլղարացի, արաբ և հայ… Սրանք ինքնիշխանության համար անկախության պատերազմներ էին… »:

Հաղորդավար․ «Եկե՛ք հետևենք այդ շարքին․ 1853-56 թթ. Ղրիմի պատերազմը, 1839 թ. Թանզիմաթի հրամանագիրը, 1856 թ․ Բարեփոխումների հրամանագիրը, 1876 թ․ Սահմանադրությունը՝ բարեփոխումների գագաթնակետը։ Որտե՞ղ էին հայերն  այդ ժամանակներում։
Այդին Չուբուքչու. «Այդ տարեթվերը օսմանցիների համար անհնարին էին դարձնում պահպանել հին կարգը՝ հիմնվելով գերիշխող-ենթակա ազգերի վրա:

Նրանք ստիպված էին արձակել Թանզիմաթի և Բարեփոխումների հրամանագրերը, որպեսզի կարողանային վարկեր ստանալ դրսից: Սա էր վճռական կետը․ այս հրամանագրերից հետո նրանք գյավուրներին [անհավատներին] չէին անվանելու գյավուրներ։ Գյավուրին ու մահմեդականին դատելու էին  միևնույն դատարանում։ Իհարկե, գյավուրը վատ խոսք է, մենք չպետք է օգտագործենք դա, սակայն նրանց այդպես անվանեցին, և դա այն լեզուն է, որ սովորական մարդը հասկանում է: Այսպես կոչված գյավուրների  ունեցվածքը չէին բռնագրավելու։ Ըստ այդմ, հանգստություն եկավ։ Բայց այս հանգստությունը, հայերին խաղաղություն բերելու փոխարեն, ցավոք, սրեց լարվածությունը:

Ինչո՞ւ։ Քանի որ հին, գերիշխող ազգի տեղական իշխանությունները սկսեցին հրահրել մահմեդական ժողովրդին, ասելով՝ «ի՞նչ է կատարվում։ Մենք կորցնում ենք շարիաթը: Արդյոք գյավուրը մեզ հավասա՞ր է լինելու»։ Իսկապես, պետությունը նույնպես խրախուսեց այս սադրանքները։ Որոշ ժամանակ անց հարձակումներ սկսվեցին հայերի վրա, հատկապես քուրդ, իսլամիստական և  չերքեզական կազմակերպությունների կողմից: Դրանից հետո, 1878-ին Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածում նշվեց, որ հայերը ենթարկվել են հարձակման, և որ Օսմանյան կայսրությունը պատասխանատու են նրանց պաշտպանության համար։

Օսմանցիները դա ստորագրեցին: Բացի այդ, հիշենք ընդդեմ ազգայնական և իսլամիստական նախապաշարմունքների մասին։ Բեռլինի պայմանագիրը նախապատրաստվել էր օսմանցիներին պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում, ռուսները, որոնք եկել էին մինչև Ստամբուլի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող Յեշիլկոյ [Այա Ստեֆանոս], կգրավեին այն։ Օսմանցիները դա ստորագրեցին, բայց մի կողմ թողնելով [Մեծ տերություններին] տեղեկացնելը, նրանք  շարունակեցին թույլ տալ հարձակումները նշված խմբերի կողմից: Նրանք նաև չիրականացրեցին բարեփոխումները։

Եկեք մի պահ մեզ պատկերացնենք որպես Բուլղարիայի թուրքեր, ույղուրներ կամ Բոսնիայի մահմեդականներ։ Ի՞նչ կցանկանայինք, եթե մենք լինեինք այնտեղ: Կյանքի  և ունեցվածքի անվտանգություն։ Ոչ ոք չպետք է հարձակվի կամ ոտնձգության ենթարկի մեզ։ Այսպիսով,  պետությունն այդ ժամանակ հայերին հավաստիացրեց նույնը, ինչ մենք կցանկանայինք Բոսնիայում, բայց չկատարեց իր խոստումը:

Օսմանյան տիրակալները, առաջին հերթին Աբդուլ Համիդը, չէին ցանկանում ճանաչել քաղաքացիների իրավունքները որպես այդպիսին: Ավելին, նրանք չէին ցանկանում որևէ բան տալ ոչ մահմեդականներին: Սա է խնդրի էությունը։ Իրականում, արդար միտքը պետք է պաշտպանի ժողովրդի դիմադրությունը, երբ նրանց իրավունքները ոտնահարվում են։ Քանի որ մենք համակված ենք ստրկության մտածելակերպով և գաղափարախոսությամբ, որը շարունակաբար մեծարում է պետությունը, մենք ակնկալում ենք, որ մարդիկ ոչինչ չեն կարող ասել, երբ պետությունն անում է իր ուզածը: Բայց մենք նույն տրամաբանությանը չենք առաջնորդվում Բուլղարիայի համար:

Երբ զոհերը թուրքեր են, իսկ ճնշողները բուլղարացի կամ հույն, ապա մենք դա չենք ընդունում և պաշտպանում ենք դիմադրությունը: Մենք, իհարկե, պաշտպանում ենք բոսնիացիներին սերբերի դեմ: Սակայն, նմանապես, երբ հայերն ու հույներն են պահանջում իրենց իրավունքները պետությունից, մենք ասում ենք՝ «դուք ապստամբ եք․․․ Դուք ըմբոստանում եք պետության դեմ»: Չնայած սա բժշկական եզրույթ է և գուցե քաղաքականության մեջ չպետք է օգտագործվի, բայց դա ցույց է տալիս շիզոֆրենիա, անձի երկատվություն: Արդարությունը պահանջում է, որ մենք տարբեր հավատքի և մայրենի լեզվով մարդկանց տանք այն, ինչ մենք ուզում ենք տալ մեզ հետ կապված մարդկանց՝ Բուլղարիայում և Բոսնիայում, Ույղուրում և Կիպրոսում: Արդարությունը դա է պահանջում:

Քրդերն օգտագործվել են: Բայց եկեք քրդերին բաժանենք երկու մասի։ Մի մասը սովորական քրդերն են, մյուսները՝ տերերը՝ իշխանավոր քրդերը, որոնք նպատակ ունեին հարստանալ՝ թալանելով հայկական ունեցվածքը։ Օգտագործվեցին նաև չերքեզները: Նրանց ցեղասպանությամբ վտարեցին Ռուսաստանից։

Նրանք զոհի ծանր հոգեբանություն են ունեցել։ Օսմանյան պետությունը հրահրեց չերքեզներին հայերի դեմ Թուրքիայում։ Դա նրանց մղեց իրենց վրեժն առնելու հայերից։ Փաստորեն, մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ որոշ չերքեզներ օգտագործվել են այս եղանակով: Մենք չպետք է գովենք կամ անիծենք մի ժողովրդի ամբողջությամբ։ Սա այն է, ինչ կոչվում է էսենցիալիզմ:

Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց լավ ու վատ կողմերը, զոհերն ու ճնշողները։ Գործակիցներ, խայտառակ էակներ, կան բոլոր ժողովուրդների մեջ։ Մենք պետք է զգայուն լինենք տարբերակելու դրանց քրդերի, հայերի, չերքեզների շրջանում։ Հատկապես, մենք, որ ունենք ձախակողմյան աշխարհայացք, այս տարբերակումն պետք է անել ավելի ուշադիր»:

(Երրորդ մասը՝ հաջորդ շաբաթ)

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}