Հասարակություն 13:43 22/07/2020 Հայաստան

Սևանա լճի ծաղկումը կշարունակվի

«Սևանա լճում 2018 թվականից սկսած ծաղկման պրոցեսները շարունակվում են, յուրաքանչյուր տարի հունիսի վերջերից սկսվում է ու տևում մինչև օգոստոսի կեսերը՝ ինտենսիվ փուլ, քայքայման  շրջան ու վերացման պրոցես»,- ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:

Նրա խոսքով, այս տարի ևս անմասն չեն մնացել այդ բացասական երևույթի դրսևորումից, հուլիսի սկզբին սկսվել է ծաղկման պրոցեսը, օգոստոսի 20-ի մոտ արդեն հետևանքների նվազեցում կլինի:

Նա նշեց, որ Սևանա լճի ծաղման ինտենսիվությունը երեք տարի գրեթե նույնն է՝ լճում մեծ ծավալով ծաղկում է լինում, դրսևորումները բավականին մեծ են:

Գ. Շահնազարյանն ասաց, որ հաջորդ տարի ևս սպասվում են ծաղման պրոցեսներ, որոշակի ժամանակ կտևի մինչև ամբողջությամբ համակարգված, բոլոր խնդիրների լուծումն ավելի ինտենսիվորեն անցնի իրականացման փուլ:  

«Սևանա լճում այս երևույթները նախորդ դարից սկսված լճի մակարդակի իջեցման հետևանք են, որի պատճառով ամբողջությամբ խախտվել է լճի էկոհամակարգի հավասարակշռությունը, տեղի ունեցող այդ էկոհավասարակշռական պրոցեսներն իրենց ուղղությունները փոխել են: Արդյունքում ունենք այն, որ Սևանա լճում տարիների ընթացքում  կուտակվել են սնուցող նյութերի մեծ քանակություն, որն էլ այս ծաղկման պրոցեսի պատճառն է»,- ասաց Գ. Շահնազարյանը:

Նա նշեց, որ սնուցող նյութերի գոյությունն ու ծավալի ավելացումը Սևանա լճում պայմանավորված է մի շարք պատճառներով. առաջին հերթին ամբողջ ջրահավաք ավազանի կոմունալ-կենցաղային կեղտաջրերը, որոնք չմաքրված, մասմաբ մեխանիկական մաքրված, լցվում են Սևանա լիճ: 1920-ականների համեմատությամբ այսօր Սևանա լիճ թափվող գետերի ջրում մոտ 10 անգամ բարձր է նատրիումի, նմանապես մնացած բոլոր սնուցող նյութերի պարունակությունը:

Ըստ նրա, սնուցող նյութերի կարևոր աղբյուր են նաև անմիջապես լճի հարևանությամբ գտնվող հյուրանոցները, հանգստյան տները. «Այս ողղությամբ նախարարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել: Բոլոր օբյեկտները պետք է ունենա հորեր, լոկալ կենսաբանական մաքրման կայաններ»:

Գ.Շահնազարյանն ասաց, որ սնուցող նյութերի մյուս աղբյուրը ջրածածկ տարածքներն են:

«Այս բոլորի գումարային ազդեցության հետևանքով Սևանա լճում 1920-ականների համեմատությամբ զգալիորեն սնուցող նյութերը բարձրացել են, որը պետք է նվազեցվի: Նվազեցման համար նախատեսվում են միջոցառումներ»,- նշեց նա:

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանն ասաց, որ կառավարության ծրագրում ներառված է Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահանության հատուկ ուղղություն: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից են՝ ափամերձ տարածքների ջրածածկ հատվածների մաքրում:

Վերջին տվյալներով, 750 հեկտար տարածք է կազմում, աշխատանքների իրականացումը նախատեսված է 2019-21 թվականների ընթացքում:  Ո.Գրիգորյանն ասաց, որ 2019 թվականին կատարվել է 98 հեկտար անտառմաքրման աշխատանքներ, 2020-ին՝  271 հեկտար անտառմաքրում, որից այս պահին, հաշվի առնելով համավարակով ստեղծված իրավիճակը, 50 հեկտարի մաքրման աշխատանքներ են իրականացվել:

Նա նշեց, որ լճի էկոհամակարգի վերականգնման համար կարևոր է շենք -շինությունների ապամոնտաժման միջոցառումները: Այդ նպատակով նախարարությոնը գույքագրել է 1901,5 մետր նիշից ներքև ընկած շենք-շինությունները, կազմում են 1724 միավոր: Դրանցից 32-ը համարվում են պետական և համայնքային սեփականություն,  ապամոնտաժման համար նախատեսվում է  պետական բյոջեից միջոցների տրամադրում: Մինչև այս տարվա վերջ ավարտվելու են 24 շենք-շինության ապամոնտաժման աշխատանքներ, այդքանի համար նախատեսված է պետական ֆինանսավորում:  Մասնավոր սեփականություն հանդիսացող տնետսավրողները ծանուցվել են ապամոնտաժման մասին:

Ո.Գրիգորյանի խոսքով, Սևանա լիճ թափվող կեղտաջրերի հետ կապված միջոցառումների շրջանակում քննարկումները շարունակվում են: Նախարարությունը նախատեսել է միջոցառումներ, մասնավորապես՝  խոշոր աղտոտող համայնքների Գավառ, Մարտունի, Սևան, մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման կայաններ հիմնելը: Նախատեսվում է այս տարի ավարտել մաքրման կայանի ստեղծման նախագծա- նախահաշվարկային փաստաթղթերի կազմումը, ֆինանսավորման դեպքում հնարավոր է մեկ բաղադրիչի կառուցումը՝ կոնկրետ Գավառ քաղաքում:

Նախարարության ներկայացուցչի խոսքով, 17 լոկալ մաքրման կայաններ են տեղադրված ամենախոշոր տնտեսվարողների մոտ, նախատեսում է ընդլայնել այդ թիվը:

Նա հայտնեց, որ այս տարի որոշվել է իրականացնել ձկան՝ կոնկրետ սիգի արդյունագործական որս.  «Նպատակն է տարիներ շարունակ բացիթողի գործընթացը բերել օրինական դաշտ: Փորձարարական ծրագիր է, նախատեսված է 200 տոննա սիգի արդյունագործական նպատականերով որսի իրականացում»:

Նա նաև հայտնեց, որ արդեն Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար Սևանի իշխանի մանրաձուկ:
«Մեկնարկել է Սևանի կողակի վերականգնման ծրագիրը, մշակման փուլում է այդ ծրագիրը: Կողակի վերականգնումը կարևոր է այն առումով, որ այդ ձուկը հանդիսանում է Սևանա լճի սանիտարը, ինքնամաքրման գործընթացում մեծ դեր է կատարում»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}