Աշխարհում անտառային տարածքները կրճատվել են
Երկիրը 1990 թվականից կորցրել է 178 միլիոն հեկտար անտառ: Ծառերն ամենաարագն անհետանում են Աֆրիկայում: 2010 թվականից մինչև 2020 թվականը այս մայրցամաքի անտառային տարածքը տարեկան նվազել է 3,9 միլիոն հեկտարով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցում:
Կազմակերպության կայքում տեղադրված զեկույցում նշվում է, որ անտառները ծածկում են հողատարածքի մոտ մեկ երրորդը, ինչը կազմում է 4.06 միլիարդ հա: Ավելին, բոլոր անտառների կեսից ավելին (54%) տեղակայված են հինգ երկրներում՝ Ռուսաստանում (815 միլիոն հա), Բրազիլիայում (497 միլիոն հա), Կանադայում (347 միլիոն հեկտար), ԱՄՆ-ում (310 միլիոն հեկտար) և Չինաստանում (220 միլիոն հեկտար):
«Աշխարհի անտառային տարածքը շարունակում է քայքայվել, 1990 թվականից ի վեր աշխարհը կորցրել է 178 միլիոն հեկտար անտառ: Այնուամենայնիվ, անտառների կորուստների մակարդակը զգալիորեն նվազել է 1990-2020 թվականների ընթացքում որոշ երկրներում անտառահատումների անկման պատճառով»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Զեկույցի համաձայն, Աֆրիկան ունի անտառահատման տարեկան ամենաբարձր ցուցանիշը 2010-2020 թվականներին՝ 3,9 միլիոն հա: Դրան հաջորդում է Հարավային Ամերիկան՝ 2,6 միլիոն հեկտարով:
Հեղինակները նշում են, որ 2010-2020 թվականներին անտառային տարածքի ամենամեծ աճը նկատվել է Ասիայում: