Թբիլիսիի և Փարիզի միջև կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 8-ից
Վրաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 8-ից: Արդեն ավարտվել են բանակցությունները Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալության և «Air France» ավիաընկերության միջև: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթներ կկատարվի հետևյալ ժամանակացույցով.
Փարիզ (Շառլ դե Գոլի օդանավակայան) – Թբիլիսի, ամեն չորեքշաբթի և շաբաթ։
Թբիլիսի-Փարիզ (Շառլ դե Գոլի օդանավակայան), ամեն հինգշաբթի և կիրակի»,- ասել են քաղաքացիական ավիացիայի գործակալությունում:
Կանոնավոր չվերթները կիրականացվեն «Airbus A320 և A321» օդանավերով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում