Ասադի կուսակցությունը հաղթել է Սիրիայի խորհրդարանական ընտրություններին
«Ազգային միասնություն» կոալիցիան, որը գլխավորում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի «Բաաս» կուսակցությունը, հուլիսի 19-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ իշխող կոալիցիային հաջողվել է մեծամասնություն պահպանել Ժողովրդական խորհրդում չնայած 23 տեղերի կորստին՝ 2016 թվականի արդյունքների հետ համեմատած: Քվեարկությունը կազմակերպվել էր երկրի 70 տոկոսում` այն հատվածում, որը վերահսկվում է Ասադի կողմից:
Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, որոնք չեն ճանաչում «Բաասի» դերը, արգելվել է մասնակցել ընտրություններին:
Նախապես ընտրությունները պետք է կայանային ապրիի 13-ին, սակայն կորոնավիրուսի համավարկի պատճառով ժամկետն երկու անգամ փոփոխվել է: Արդյունքում որոշվել էր ընտրություններն անցկացվել հոլիսի 19-ին՝ չնայած վարակի տարածման չնվազող տեմպին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան