Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխումը պիտի լինի հավասարաչափ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, սակայն միևնույն ժամանակ` նշում, որ դեռևս երկար աշխատանք կա անելու: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Արտակարգ ծրագրերի բաժնի ղեկավար Մայք Ռայընը գովեստի խոսքեր է ասել AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված կորոնավիրուսի պատվաստանյութի փորձերի արդյունքի կապակցությամբ ու նշել, որ դրական ու հուսադրիչ արդյունքներ են արձանագրել նաև ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունները:
«Փորձարկումների առաջին փուլերից հետո ամենակարևորը վերջնական փուլերն են»,- ասել է նա:
Կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով էլ, «Հույսը միայն պատվաստանյութի վրա դնել չի կարելի: Մենք պարտավոր ենք այս ընթացքում կյանքեր փրկել, ու պիտի շարունակենք ավելին անել ներկա պահին մեր ունեցած բոլոր միջոցներով»:
Ինչ վերաբերում է պատվաստանյութի հասանելիությանը, Գեբրեյեսուսն ասում է, թե աշխարհի քաղաքական առաջնորդները պիտի այն կարողանան հասանելի դարձնել աշխարհի բոլոր ժողովուրդների համար:
«Քաղաքական կամք ու պատրաստակամություն է հարկավոր, որպեսզի պատվաստանյութը բաշխվի հավասարապես, հատկապես աղքատ երկրներին ու նրանց, ովքեր չունեն այն ձեռք բերելու միջոցներ», ասել է Գեբրեյեսուսը:
ԱՀԿ-ը արդեն սկսել է ու ավարտին է հասցնում պատվաստանյութը բաշխելու ցանկը: Ըստ կազմակերպության փորձագետների, պատվաստանյութի հավասարաչափ բաշխումը բխում է նաև համաշխարհային տնտեսության շահերից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան