ԱՆ. Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից մեկը բժշկուհի է
Կորոնավիրուսի հետևանքով այսօրվա մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: Այս մասին ցավով հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա մանրամասնում է.
«59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում:
Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»։
Հիշեցնենք, որ նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 18 հիվանդ, որից երկուսը այլ հիվանդության պատճառով։
Հայաստանում ընդհանուր առմամբ մահացել է կորոնավիրուսով 895 հիվանդ, որից 217-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանությունից։
Օրեր առաջ էլ Արարատի ԲԿ-ն հայտարարեց, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ավշար գյուղի պոլիկլինիկայի տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- 22.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրենը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին