Հունական զինված ուժերը Թուրքիայի պատճառով պատրաստվածության բարձր աստիճանի են բերվել
Երեքշաբթի ԱՄՆ-ը թուրք պաշտոնյաներին կոչ է արել խուսափել Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող Կաստելորիզո կղզու մոտ լարվածության սրացումից՝ այդ տարածքը անվանելով վիճելի ջրեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հաղորդել է, որ տեղյակ է Էգեյան ծովի հունական ափերի մոտ գազի և նավթի որոնման Անկարայի հայտարարած մտադրությունների մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դիվանագետը տարածքն անվանել է «արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրեր»:
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել գործողությունների բոլոր պլանները և խուսափել քայլերից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում լարվածության աճին»,- շեշտել է նա:
Հունական զինված ուժերը պատրաստվածության բարձր աստիճանի են բերվել՝ հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը Կաստելորիզո կղզում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու Թուրքիայի մտադրության պատճառով: Այդ մասին երեքշաբթի հայտնել է «Կատիմերին» թերթը:
Ըստ պարբերականի, Հունաստանն արձանագրել է ակտիվության բարձրացում «Ասկազի» թուրքական ռազմածովային բազայում: Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են Էգեյան ծովի հունական ափերի մոտ գազի և նավթի որոնման Անկարայի հայտարարած մտադրությունից հետո:
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունիսի 3-ին ուղերձներ է հղել Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ կապված արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ և անօրինական պահվածքի հետ: Լարվածության գագաթնակետն է եղել Թուրքիայի կառավարական թերթում ածխաջրածինների որոնման և արտադրության լիցենզիա ստանալու մասին Թուրքիայի Պետական նավթային ընկերության (TPAO) հայտի հրապարակումը:
Ըստ հունական հեռուստաալիքների՝ այն Կաստելորիզո, Ռոդս և Կրետա կղզիների միջև ընկած տարածքում հունական ծովային շելֆի մի հատված է՝ ծովափից 6 մղոն հեռավորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան