Փաստաբան. 168.am-ի դեմ Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած հայցադիմումը դատարանը վերադարձրել է
168.am-ի դեմ Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած հայցադիմումը դատարանը վերադարձրել է հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու պատճառաբանությամբ:
168.am-ի ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանը մանրամասնում է, որ հայցվորի կողմից չեն պահպանվել օրենքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը կհամարվի առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
«Գործի հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»,- նշել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա