Քաղաքական 12:15 22/07/2020 Հայաստան

Արտաքին թշնամուն «հաղթելուց» հետո Ալիևը կռիվ է տալիս ներքին թշնամու դեմ

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Նախօրեի երեկոյան հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը, հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն «արձանագրում է, որ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին», որի գերագույն գլխավոր հրամանատարն է երկրի նախագահը։

Այս օրերին Ադրբեջանը կորցրեց գեներալ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, թանկարժեք ԱԹՍ-ներ, բայց անգամ իրենց իսկ ընդունած ու հայտարարած փաստերը չեն խանգարում երկրի նախագահին՝ սեփական ժողովրդին ներկայացնել, թե դա իրենց «հաղթանակն էր»։

Նախօրեին՝ հուլիսի 21-ին, ոչնչացված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին բնակարաններ հանձնելու առիթը Ալիևը բաց չի թողել՝ իր «մեծ ստերը» կրկնելու, սեփական ժողովրդի ու ընդդիմության նկատմամբ ճնշումներն առավել ուժեղացնելու հրահանգների համար։

Երեկ Ալիևը, խոսելով հուլիսի 14-ին Բաքվում ընդդեմ Հայաստանի ու հանուն պատերազմի իր «կազմակերպած» բողոքի ցույցի մասին (նշենք, որ այն տեղի ունեցավ գեներալի ու 11 զինվորականների մահից հետո), ասել է․ «Մեր ռազմական հաղթանակը նշելու համար, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։ Նրանց ուղեկցում էր ոստիկանությունը։ Սակայն որոշ կեղտոտ տարրեր, օգտվելով դրանից, փորձեցին անկարգություններ հրահրել, ներխուժեցին խորհրդարանի շենք, իրականացրին ավերածություններ։ Ի՞նչ կապ կա տարած հաղթանակի ու խորհրդարանի շենքի միջև։ Ինչի՞ էր պետք կոտրել պատերը, ապակիները, գրասենյակները։ Նրանք բարձրացել են մինչև 3-րդ հարկ»։

Ալիևն ասել է, թե այսպես կարող է վարվել միայն թշնամին ու սպառնացել, որ նրանք պատասխան են տալու «օրենքի առաջ», «մեկ-առ-մեկ գտնելու ենք ու պատասխանատվության ենթարկենք», ու թող որ ժողովուրդն իմանա նրանց, ծնողներն էլ ամաչեն, թե ինչ «մանկուրտ» են մեծացրել ու պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենք, այլ նաև ծնողները։

«Մանկուրտ» բառի օգտագործումն էլ երևի պատահական չէ Ալիևի համար, քանի որ հենց ինքն ու իր կլանն է տարիներ շարունակ սեփական ժողովրդին փորձում  «մանկուրտի» վերածել։

Ալիևը երեկ ասել է, թե ընդդիմությունը հեղափոխություն է նախապատրաստում, ինչն էլ սկսել է «խորհրդարանի  շենքի գրավումով» ու հիշեցրել 1992թ-ի հեղաշրջումն ու շեշտել, որ այն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները չկարողացան դիմակայել նրանց, քանի որ «քաջություն, վճռականություն, կամք և ամենակարևորը` ժողովրդի կողմից սատարում չունեին»:

Նույն սցենարով, Ալիևի խոսքերով, այս անգամ է փորձ արվել իշխանափոխությունը գրավել։

«Բայց ես ասացի, որ այդ տարիներն անցյալում են: Ադրբեջանն այսօր նույնը չէ: Ադրբեջանն ուժեղ պետություն է, Ադրբեջանում կա ուժեղ կառավարություն՝ ուժեղ կամքով, և որ ամենակարևորն է ՝ կա ժողովրդի աջակցությունը», - «վստահ» հայտարարել է Ալիևը, որի կազմակերպած ցույցն հենց իր դեմ ելավ։

Ալիևը «ուղերձ է» հղել նաև Հայաստանի ղեկավարությանն, ասելով, «դե արի կռվենք դեմ-առ-դեմ՝ տեսնենք, ով կհաղթի»։

«Այն բանից հետո, երբ մենք ջախջախիչ հարված հասցրինք Հայաստանին, նրանք անմիջապես վազեցին պաշտպանվելու ՀԱՊԿ-ում»,-ասել է Ալիևը, հայտարարելով, որ ՀԱՊԿ-ի անդամներն իրենց գործընկերներն են ու 6-ից 3-ն Ադրբեջանին են աջակցում։

«Երկրորդ, թող Հայաստանի վախկոտ ղեկավարությունը հիշի, թե ինչպես են նրանք վիրավորել ՀԱՊԿ-ին, որից նրանք օգնություն են խնդրել, ինչպես են նրանք ձերբակալել նրա գլխավոր քարտուղարին, ընդդիմացել Բելառուսի ներկայացուցչի՝ որպես ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակմանը: Ի՞նչ է պատահել, այդ ժամանակ ՀԱՊԿ-ը վատն էր, հիմա աղաչում ես նրան օգնության համար: Պայքարի մեզ հետ դեմ-առ-դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի», - ասում է Ալիևը, որը մշտապես պատասպարված է «մեծ եղբոր»՝ Թուրքիայի թևի տակ։

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Ալիևը երևի թե շատ լավ գիտի, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության համար, այլ տեղեկացրել է իր պետական սահմանին տեղի ունեցած ագրեսիայի մասին։ Իսկ ահա Հայաստանի դեմ իր իսկ սանձազերծած ագրեսիայից հետո առաջինն հենց Ադրբեջանի պաշտոնյաները սկսեցին խոսել ու բարձրաձայնել, թե ինչ են անելու, եթե Հայաստանը դիմի  ՀԱՊԿ-ին։

ՀԱՊԿ-ը, որքան էլ խնդրահարույց, բոլորին է հայտնի, որ ձևավորված է մեկ առանցքի՝ Ռոււսաստանի, շուրջ, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրումը,  բացի միջպետականից, կարող է ունենալ  և ունի նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Կազմակերպությունը, իր անդամ երկրներին բացի ուղիղ զինվորական ուժի տրամադրման պարտավորությունից, ունի նաև զսպման ներուժ ու համագործակցության այլ մեխանիզմներ։

Այնպես որ, անընդհատ ասել, թե «ՀԱՊԿ-ը դուրս չի գա Ադրբեջանի դեմ», Ալիևն առաջին հերթին ինքն իրեն է փորձում համոզել դրանում։ Ինչպես ասում են, հաճախ հերքում ես այն, ինչից ավելի շատ մտավախություն ունես, կամ ինչն առավել հավանական է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}