Հայաստանում կորոնավիրուսից մահացել է բուժքույր․ԱՆ խոսնակ
Մահվան դեպք է արձանագրվել բուժաշխատողների շրջանում։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:
Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:
Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում»,-գրել է Նիկողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան