Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է մոսկովյան շուկայում հայ-ադրբեջանական կոնֆլիկտին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է «Ֆուդ Սիթի»-ում տեղի ունեցած ազգամիջյան կոնֆլիկտը և հույս հայտնել է, որ դա այլևս տեղի չի ունենա: Հուլիսի 21-ին այդ լուրը հայտնել է REGNUM- ի թղթակիցը:
«Ամենակոշտ միջոցները պետք է կիրառել: Սա ո´չ տայգա է, ոչ´ տափաստան և ոչ էլ լեռ՝ ինչ-որ սեփական վայրենի բարբարոսական որևէ միջոցներ պարտադրելու համար: «Դուք առևտուր կանեք, դուք չեք անելու, այլ ազգություն ունեք»,- սա անընդունելի է»,- ասել է Ժիրինովսկին:
«Հուսով եմ, որ որևէ մեկը ցանկություն չի ունենա կարգավորելու մրգերի վաճառքը Մոսկվայի յուրաքանչյուր կետում»,- ասել է խորհրդարանականը:
«Ֆուդ Սիթի» շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի՝ Հոդու Նիսանովին և Զարախ Ալիևին: Այս առևտրի հարթակում հայկական միրգ մատակարարողների համար խնդիրները սկսվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտության ֆոնի վրա: