ՊՆ. Կատարվում է լրահետախուզում
Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ի պատասխան Ադրբեջանական կողմից հնչած հերքումների, ՀՀ ՊՆ խոսնակը հայտարարել է. «Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին
- «Անվախ» դիրքի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է հերթական հարձակումը և կորուստներով հետ է շպրտվել. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում