Փաշինյան. Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսնբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»։
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխություններով, որոնք ըստ շատ փորձագետների հասահմանադրական են ու վիճահարույց, ՍԴ դատավորների պաշտոնից ազատվել են Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը։
Դատավորներն արդեն դիմել են ՄԻԵԴ։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը ստորագրել է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
- Սիրանույշ Սահակյան. ՄԻԵԴ-ը հանձնառել է ՍԴ նախագահի ու դատավորների գործի անհապաղ քննություն
- ՀՀ նախագահը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները և լրացումները