Անհայտ անձինք կրակ են բացել Չիկագոյի թաղման բյուրոյի մոտ
Անհայտ անձինք երեքշաբթի կրակ են բացել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի հարավային մասում գտնվող թաղման բյուրոյի մոտ, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչը:
Ասուլիսը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի, 14 վիրավորները գտնվում են 5 տարբեր հիվանդանոցներում: Ոստիկանությունը բերման է ենթարկել մեկ անձի, ով հնարավոր է առնչություն ունենա միջադեպի հետ: Փնտրվում են այլ կասկածյալներ:
Կրակոցներն արձակվել են մեքենայից: Առայժմ չի նշվում, թե ինչ շարժառիթներով են առաջնորդվել հանցագործները: Տուժածների թվում մարդիկ են, որոնք եկել էին թաղման արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա