Գյուլբենկյան հիմնադրամից ստացած 1 մլն եվրոն Գրետա Թունբերգը նվիրում է կլիմայի դեմ պայքարին
Շվեդ ակտիվիստ-բնապահպան Գրետա Թունբերգը 1 միլիոն եվրո է նվիրել կլիմայի ճգնաժամի լուծմանն ուղղված ծրագրերին և կազմակերպություններին:Այս մասին գրում է Euronews-ը։
17-ամյա երիտասարդն արժանացել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի «Մարդկության համար» մրցանակին, որը տրվում է ամեն տարի։ Մրցանակը կազմում է 1մլն եվրո։
Թունբերգը հայտարարել է, որ մրցանակային գումարները կբաժանվեն տարբեր խմբերի միջև։
«Անչափ մեծ պատիվ է ինձ համար և ես չափազանց երախտապարտ եմ։ Սա ինձ համար շատ բան է նշանակում, և հուսով եմ, որ դա կօգնի ինձ աշխարհում ավելի լավ բաների հասնել»,-ասել է Թուներգը: