«Ուսանող է եկել, քսան միավոր է ստացել ու ընդունվել վճարովի համակարգ․ԿԳՄՍ փոխնախարար
«Ուսանող է եկել, քսան միավոր է ստացել ու ընդունվել է վճարովի համակարգ՝ «Հանրային կառավարում» բաժնում։ Այս տարի մրցույթն այնքան մեծ է եղել, որ վերջին տասը տարվա ընթացքում նման դեպք չի եղել։ Դուք նայեք պետական բուհերում քանի թափուր տեղ է մնացել, ձեր համար պարզ կլինի։ Տնտեսագիտական համալսարանում 70 թափուր տեղ է մնացել, վերջին տասը տարում նման դեպք չի գրանցվել։ Բրյուսովի անվան համալսարանում՝ կարծեմ 200»,- ԲՈւՀ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։
Առկա ուսուցման համակարգում խնդրի լուծումն անիրատեսական է, փոխնախարարն առաջարկում է պարզապես դիմել հեռակա բաժին՝ մեկ քննությամբ։
«Հաշվի առնելով, թե ինչ մեծ քանակի դիմորդների թիվ ենք ունեցել, և մեր լիցենզիոն տեղերն արդեն իսկ սպառված են, դրա համար ասում ենք, նույն սկզբունքը պետք է լինի հեռակայի դեպքում, պետք է մի քննություն լինի։ Այս միավորները ստացած երեխեքը պետք է առանց քննություն տալու, իրենց սերցեֆիկատով գնան հեռակա։
Այսինքն՝ այս ուսանողնեը հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակել հեռակայում,իսկ ովքեր որ գնալու են հայրենիքը պաշտպանելու , նրանց միավորները երեք տարի պահպանվելու են և առանձին մրցույթային կարգով՝ ընդամենը դրական միավոր ստաանալով նրանք համարվելու են ուսանող»,-ասաց Թամրազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Կոստանյան. ԿԳՄՍ նախարարությունը կրթության ոլորտի մասով հստակ ռազմավարություն չունի
- «Պարոն Հարությունյան, լավ իմացեք, եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան լինելու է ձեր հրաժարականի պահանջով»