Այնքան սթրեսի մեջ են գցել, որ ես իմ անձնագիրը պատռել եմ․Հասմիկ Սեդրակյանը՝ ոստիկանների մասին
Առաքիչ աշխատող Հասմիկ Սեդրակյանից պարբերաբար պահանջում են դրսում դիմակ դնել՝ ծածկելով քիթը, սակայն նա թոքերի խնդիր ունի, և չի ցանկանում մաքուր օդին մշտապես դիմակ կրել։
Tert.am-ի հետ զրույցում նա վստահեցրել է, որ մարդկանց հետ շփվելուց, փակ տարածքում դնում է դիմակ և կոչ է անում ցույց տալ կանոն, որ դիմակ դնելը առողջությանը օգուտ է, ոչ թե վնաս:
Նա նշեց, որ երբ հերթական անգամ ոստիկանները պահանջել են դիմակ և անձնագիր, նա հրաժարվել է անձնագիրը տրամադրել, ոստիկանները նրան տարել է բաժին:
«Այնքան սթրեսի մեջ են գցել, որ ես իմ անձնագիրը պատռել եմ: Գնացինք բաժին, տեսնում եմ ոստիկանները առանց դիմակ, փորձեցի նկարել, ոստիկանը այդ պահին քիթը դիմակով փակեց, իմ հեռախոսը վերցրեցին, անջատեցին և հինգ ժամ հետո տվեցին հոգեբուժարանում:
Այնտեղ մի Հայրապետյան կար, անընդհատ ինձ թափթփուկ էր ասում։ Ինձ ասաց՝ կտեսնես, թե այստեղ ով է Աստված, և ես եմ որոշում՝ դու կգնաս կանանց գաղութ, թե կգնաս հոգեբուժարան»,-պատմեց նա՝ հավելելով, որ ոստիկանությունում 4-5 հոգու տեսել է առանց դիմակի:
Քաղաքացին պատմեց, որ բաժնում նրան ծաղրել են, ծիծաղել, սեռական բնույթի վիրավորանք են տվել: Նա նշեց, որ մոտ հինգ ժամ ձեռնաշղթաներով պահել են, հետո մեքենայով տարել են հոգեբուժարան․ ճանապարհին՝ հենց մեքենայի մեջ, ոստիկանն առանց դիմակի է եղել։ «Հոգեբույժը վերջում ասաց՝ ես իրեն չեմ ընդունում, ինքն ազատ է»,-ասաց քաղաքացին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա